ԼՈՒՐԵՐ: Սննդակարգեր
Բուսակերությունը երկարացնում է կյանքը. news.am
Բոլոր պատճառներից մահացությունը մեծ է այն մարդկանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով միս են օգտագործում, հատկապես` վերամշակված: Նման եզրակացության են հանգել Արիզոնայում Մայոյի կլինիկայի (ԱՄՆ) հետազոտողները` համադրելով վեց լայնածավալ հետազոտության արդյունքները, որոնց ավելի քան 1,5 մլն մարդ է մասնակցել: Իսկ բուսակերները միջինը երեք ու կես տարով ավելի երկար են ապրում, հայտնում է Science Daily-ն:
Բժիշկներն ամփոփել են այն հետազոտությունների արդյունքները, որոնցում գնահատվել է մսի եւ բուսակերության սննդակարգի ազդեցությունը մահացության վրա, որպեսզի առաջնային բժշկական օգնության բժիշկներին հիմնավոր խորհուրդներ տան այն մասին, թե արժե՞ արդյոք հիվանդներին համոզել, որ հրաժարվեն միս օգտագործելուց: Ամերիկացի բժիշկներն իրենց եզրահանգումներում կտրուկ են. դա իրոք արժե անել, իսկ բուսական սնունդը պետք է ավելի շատ տեղ զբաղեցնի մարդու սննդակարգում:
Եվ, չնայած ամերիկացի եւ եվրոպացի գիտնականների արդյունքները մի փոքր տարբերվում են, բոլոր տվյալները ցույց են տալիս, որ մահացությունը աճում է կարմիր մսի օգտագործման ավելացման դեպքում: Մասնավորապես, դա պարզվել է 2014-ի հետազոտության արդյունքներով, որը 5,5-ից մինչեւ 28 տարեկան ավելի քան մեկ մլն մարդ է ընդգրկել, որոնց կենսակերպն ուսումնասիրվել է, միաժամանակ, հաշվի է առնվել ինչպես վերամշակված մսի ազդեցությունը (օրինակ` բեկոնի, նրբերշիկի, սալյամիի, հոթ-դոգների եւ խոզապուխտի), այնպես էլ չվերամշակվածի` (այդ թվում` անալի տավարի մսի, խոզի մսի, ոչխարի մսի կամ որսամսի):
Մոտավորապես նույն ժամանակ եւս մեկ լայնածավալ հետազոտություն է իրականացվել, որը վերաբերել է սրտանոթային եւ սրտի հիշեմիկ հիվանդությունից մահացության պատճառների ուսումնասիրությանը: Այդ ժամանակ գիտնականները հայտնաբերել են, որ մահացության ռիսկը մեծացնում է միայն վերամշակված միսը:
Այդ հետազոտության արդյունքների համադրումը վիճակագրորեն նշանակալի են, որովհետեւ մեծ մասամբ համընկնում են, նշել են Մեյո կլինիկայի բժիշկները: Նրանք նաեւ հայտնաբերել են, որ ավելի քան 17 տարի իրենց սննդակարգին հետեւող բուսակերների կյանքի սպասվող տեւողությունն աճում է միջինը 3,5 տարով:
11.05.2016 Կարդացեք նաև
Հայտնի է, որ շատերն ուտելու միջոցով են հաղթահարում իրենց ապրումները։ Գիտնականները հաշվարկել են, թե օրվա ո՞ր ժամին է դա ավելի հաճախ լինում։ The Daily Mail-ի փոխանցմամբ՝ ամենավտանգավոր ժամանակը կիրակի երեկոն է...
22.11.2016
Ամերիկյան բժիշկները նշել են մեծ քանակությամբ սպիտակուցներ պարունակող դիետաների գլխավոր թերությունը: Գիտնականները պարզել են, որ նման դիետաներն արդյունավետ են նիհարելու համար...
14.10.2016
Թուզն ունի յուրահատուկ հատկություններ, որոնք օրգանիզմին հնարավորություն են տալիս ավելի լավ գործել: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: Թուզը պարունակում է օրգանիզմի ճիշտ աշխատանքի համար անհրաժեշտ...
07.09.2016
Այսօր շատ մարդիկ հրաժարվում են ճարպերից` հույս ունենալով, թե կկարողանան նիհարել: Սակայն, ինչպես պնդում են Հարվարդի համալսարանի գիտնականները, նման սննդակարգը ո՛չ միայն չի կարող օգնել նիհարելուն, այլեւ կարող է հակառակ...
15.01.2016
Բուսակերությունը կարող է օգտակար լինել անոթների եւ սրտի համար, սակայն դա նաեւ որոշ կողմնակի հետեւանքներ է ունենում, մասնավորապես, մասնագետները լիակատար բուսակերությունը կապել են հոգեկան այնպիսի խնդիրների...
09.12.2015
Սննդակարգը, որը համապատասխանում է մի մարդու, կարող է օգուտ չտալ մեկ ուրիշին: Իսրայելցի սննդաբանները պարզել են, թե որն է դրա պատճառը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում...
25.11.2015
Մոռացեք կալորիաների հաշվարկի մասին, խորհուրդ են տալիս ԱՄՆ Բրիգամ Յանգի համալսարանի հետազոտողները: Սլացիկ կազմվածքի մասին երազողներին նրանք խորհուրդ են տալիս հաշվել ոչ թե կալորիաները, այլ օրվա ընթացքում...
20.11.2015
Նիհարել ամեն գնով. կանայք հաճախ են նման նպատակ դնում իրենց առաջ` փորձելով ամեն հնարավոր ու անհնար միջոց ավելորդ քաշից ձերբազատվելու համար: Ինչպես գրում է iledy.ru-ն նիհարելու համար կանայք կարող են փորձել ոչ թե...
15.10.2015
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYrDlZ7w' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ